Ուկրաինական միանգամայն տեղեկացված աղբյուրը հայտնում է.
«Մեր աղբյուրները տեղեկացրել են, որ Զելենսկին այժմ մեծապես կախված է ԱՄՆ-ի ունեցած կոմպրոմատից, ինչը նշանակում է, որ Թրամփը ճնշում կգործադրի հենց Ուկրաինայի վրա։
ԱՄՆ վարչական աղբյուրը եւս նշում է, որ Ուկրաինան ստիպված է համաձայնվել Ռուսաստանի պայմաններով գործարքի։ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Politico-ին ասել է, հղում անելով Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը։
Ռազմական գործողությունները դադարեցնելու համար Ուկրաինան ստիպված կլինի ընդունել մի համաձայնագիր, որը մեծապես կհամապատասխանի Ռուսաստանի պայմաններին։
«Պատերազմը դադարեցնելու համար Ուկրաինան ստիպված կլինի համաձայնվել հիմնականում Ռուսաստանի պայմաններով կնքված գործարքի», – աղբյուրը մեջբերում է Թրամփի խոսքերը»։