Պատմությանը հայտնի չէ նման երկրորդ դեպքը, երբ պատերազմում պարտվածը հրճվանք ապրի հաղթողին տեսնելուց. Պետրոսյան

«Չեմ դադարի կրկնել. համաշխարհային պատմությանը հայտնի չէ նման երկրորդ դեպքը, երբ պատերազմում պարտվածը հրճվանք ապրի հաղթողին տեսնելուց։ Սա նշանակում է` որ ոչ հաղթանակն է իրական եղել և ոչ էլ` պարտությունը, առավել ևս` «պարտվողին» փակցված կապիտուլյանտ պիտակը։

 

Զելենակիին կարող եք քննադատել ու տեղին, որ պոտենցիալով հզոր երկիրը դարձրեց գլոբալ պայքարի պրոքսի գործիք ու հերն անիծեց, կարող եք որակել որպես 21-րդ դարի խոշորագույն հիմար ու կապիտուլիանտ, բայց համոզված կարող եք լինել, որ Պուտինի հետ հանդիպման պարագայում նրա մոտ հրճվանք չեք նկատի», – գրել է «Այլընտրանք» ՀԿ համանախագահքաղաքագետ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

Leave a Comment