Ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի օգտագործումը շարունակում է մնալ ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) առաջատար ռիսկի գործոններից մեկն ամբողջ աշխարհում։ Ծխախոտը պարունակում է ավելի քան 7000 քիմիական նյութ, որոնցից շուրջ 70-ը քաղցկեղածին են։ 2022 թվականին իրականացված հետազոտության տվյալներով՝ Հայաստանում չափահաս բնակչության 27,2%-ն օգտագործում է ծխախոտային և նիկոտին պարունակող որևէ արտադրատեսակ: Ծխախոտի օգտագործումը վնասում է մարդու օրգանիզմի