Հաղորդավար և մեկնաբան Դմիտրի Գուբեռնիևը «Матч ТВ»-ին հայտնել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ամենայն հավանականությամբ, ճիշտ որոշում է կայացրել՝ մերժելով անգլիական «Սաութհեմփթոն» տեղափոխվելու առաջարկը:
Ավելի վաղ «Мяч» թելեգրամ-ալիքը տեղեկացրել էր, որ «Կրասնոդարը» հրաժարվել է վաճառել Սպերցյանին «Սաութհեմփթոնին»: Վերջինս հանդես է գալիս Չեմպիոնշիփում՝ Անգլիայի երկրորդ ամենաուժեղ լիգայում:
— Եթե «Սաութհեմփթոնը» հանդես գար Պրեմիեր լիգայում, դա այլ պատմություն կլիներ: Երևում է, որ Էդուարդն իր պատճառներն ունի: Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է, և, իրոք, կարծում եմ՝ վաղուց ժամանակն է փորձել ուժերը Եվրոպայում: Բայց ի՞նչ մակարդակով: Հնարավոր է՝ Էդուարդը ճիշտ է արել, որ մերժել է: «Սաութհեմփթոնը» հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող թիմ է, բայց հիմա խաղում է Չեմպիոնշիփում: Երբ վերադառնան Պրեմիեր լիգա, գուցե Սպերցյանն օգնի նրանց տիտղոս նվաճել և ակումբը փայլի եվրագավաթներում, — ասել է Գուբեռնիևը «Матч ТВ»-ին:
25-ամյա Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: