Մերցը քիչ էր մնում դիվանագիտական սկանդալ հարուցեր Սպիտակ տանը․ The New York Times

Դիտում ՝ 26 961

Եվրոպական առաջնորդների և Զելենսկու Թրամփի հետ հանդիպմանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու համար հրադադարի անհրաժեշտության մասին: Այս մասին գրել է The New York Times-ը։

Պարբերականը նշում է, որ Մերցը Թրամփի առաջ պնդել է, որ հրադադարի հասնելու անհրաժեշտությունը գոնե Պուտինի և Զելենսկու միջև հնարավոր բանակցությունների ընթացքում։

Սակայն Թրամփն այլ դիրքորոշում է որդեգրել՝ հայտարարելով, որ խաղաղ պայմանավորվածությունների կարելի է հասնել նաև առանց ռազմական գործողությունների դադարեցման:

ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ ռազմավարական առումով հրադադարը կարող է շահավետ չլինել հակամարտության երկու կողմերի համար:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment