Բագրատ սրբազանը փաստաբաններին արգելեց միջնորդել իր ազատության համար

Այս դատարանում մեռել են արդարադատությունն էլ, խիղճն էլ, բարոյականությունն էլ: Մեղավոր բեռի տակ գործող մարդիկ չեն կարող մեղադրող լինել: Այսօր կայացած դատական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Բագրատ սրբազանը։

«Սիրելի՛ փաստաբաններ, դադարեցրե՛ք խափանմա միջոցի հարց քննել: Էս դատարանը չարժի, որ ձեր միտքը, սիրտը, ջանքը ներդնեիք այստեղ արդարադատություն որոնելու: Չնչին հույս ունեի, որ հենց Լիդյա Մանթաշյանի պարագայում այլ որոշում կկայացնեք: Բայց դուք որոշեցիք այդպես: Դուք և ձեր սերունդները պատասխան եք տալու»,-ասաց նա։

Բագրատ սրբազանի խոսքերից հետո իրավիճակը դատարանում լարվեց:

Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ 14.30-ին:

Բագրատ սրբազանը հեռացավ՝ «Ազատ հայրենիքն այլընտրանք չունի» կոչով:

Leave a Comment