Օգոստոս 20,2025 18:30
Սենթ Լուիսում ընթացող շախմատի 2025 GCT Sinquefield հեղինակավոր մրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը բաժանել են միավորը: Արոնյանը 1,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող եռյակի մեջ է, իսկ Սեւյանը 1,0 միավորով 10 մասնակիցների պայքարում ընթանում է 6-րդ տեղում:
Այսօր կայանալիք երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերերով խաղալու է Ֆրանսիայի լավագույն շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, իսկ սպիտակներով հանդես եկող Սամուել Սեւյանի մրցակիցը հնդիկ Գուկեշն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
