«Ֆլումինենսեի» դարպասապահ Ֆաբիո Դևիսոնը դարձել է պատմության մեջ ամենաշատ պաշտոնական հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը, հաղորդում է BBC Sport-ը։
Բրազիլացին մասնակցել է Հարավամերիկյան գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպմանը, որը նրա կարիերայի 1391-րդ պաշտոնական խաղն էր։
44-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է անգլիացի նախկին դարպասապահ Պիտեր Շիլթոնին։
Ֆաբիոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1997 թվականին և խաղացել է միայն Բրազիլիայում: