Օվերչուկը ժամանել է Հայաստան, հանդիպել է վարչապետի հետ

Դիտում ՝ 23 700

Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, նա արդեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգի վերաբերելի հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընթացիկ թեմաների»,– ասված է հաղորդագրությունում։

Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment