Ինչպես հայտնում է Metaratings.ru-ն, ՊՍՎ-ի ղեկավարությունը պատրաստ է պայմանագիր կնքել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, եթե մարզչական շտաբը ցուցաբերի կոնկրետ հետաքրքրություն և հանդես գա համապատասխան նախաձեռնությամբ։
Աղբյուրի տվյալներով՝ թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Բոսը ներկա պահին պատրաստ չէ հրավիրել Սպերցյանին, քանի որ թիմի ուժեղացման համար դիտարկում է այլ տարբերակներ։ Այնուամենայնիվ, հավանական է, որ ՊՍՎ-ն ավելի ուշ վերադառնա «Կրասնոդարի» կիսապաշտպանի թեկնածությանը։ Նիդերլանդական ակումբում Սպերցյանի ներկայացուցչին վստահեցրել են, որ տրանսֆերի դեպքում ՊՍՎ-ն ֆինանսական խնդիրներ չի ունենա «Կրասնոդարի» հետ։
Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ 25-ամյա կիսապաշտպանը 151 հանդիպումներում խփել է 48 գոլ և կատարել 36 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը նրա շուկայական արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։