https://arm.sputniknews.ru/20250820/spitak-tan-ukrainaji-qartezy-hzvor-aptak-er-zelensku-ev-nra-kvoghmnakicneri-hamar-rd-agn-92564111.html
Սպիտակ տան Ուկրաինայի քարտեզը հզոր ապտակ էր Զելենսկու և նրա կողմնակիցների համար․ ՌԴ ԱԳՆ
Սպիտակ տան Ուկրաինայի քարտեզը հզոր ապտակ էր Զելենսկու և նրա կողմնակիցների համար․ ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Քարտեզը Զելենսկուն և նրա շրջապատին հստակ ցույց տվեց կորուստների մասշտաբը` բոլոր առումներով։ 20.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-20T10:14+0400
2025-08-20T10:14+0400
2025-08-20T10:18+0400
ռուսաստան
ուկրաինա
քարտեզ
դոնալդ թրամփ
վլադիմիր զելենսկի
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1e/91837844_2:0:1200:674_1920x0_80_0_0_f3abc6fd311b2f0c86e7543e72bafe84.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու բանակցությունների ժամանակ ցուցադրված Ուկրաինայի քարտեզը հզոր ապտակ էր Կիևի իշխանությունների և նրանց կողմնակիցների համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա հավելել է, որ քարտեզը Զելենսկուն և նրա շրջապատին հստակ ցույց է տվել կորուստների մասշտաբը` բոլոր առումներով։Հիշեցնենք՝ օգոստոսի 18–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել էր Վլադիմիր Զելենսկուն և ԵՄ երկրների ղեկավարներին: Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Օվալաձև աշխատասենյակում ցուցադրվել է Ուկրաինայի քարտեզը, որտեղ արևելյան տարածքները ներկված են եղել վարդագույն, ինչը խորհրդանշում է Ռուսաստանի վերահսկողությունը: Ավելի ուշ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն այդ քարտեզով լուսանկար է հրապարակել։ Ինքը՝ Զելենսկին, շնորհակալություն է հայտնել Թրամփին լուսանկարի համար և հայտարարել, որ այն իր հետ կտանի Ուկրաինա։Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի մաս չի դառնա և չի կարող Ղրիմը վերադարձնել
ուկրաինա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1e/91837844_293:0:1192:674_1920x0_80_0_0_2e3b9332b0b7c02a895a350a9ad3ed8b.jpg
ռուսաստան, ուկրաինա, քարտեզ, դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, մարիա զախարովա
ռուսաստան, ուկրաինա, քարտեզ, դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, մարիա զախարովա
Քարտեզը Զելենսկուն և նրա շրջապատին հստակ ցույց տվեց կորուստների մասշտաբը` բոլոր առումներով։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու բանակցությունների ժամանակ ցուցադրված Ուկրաինայի քարտեզը հզոր ապտակ էր Կիևի իշխանությունների և նրանց կողմնակիցների համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դա այնպիսի հզոր ապտակ էր, որը պետք է ուշքի բերեր բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ, կտրվելով պատմությունից, աշխարհագրությունից և իրականությունից, խոսում էին ինչ-որ «մարտի դաշտի» մասին, որտեղ, իբր, պետք է ամեն ինչ որոշվեր։ Այս ապտակը, հավանաբար, պետք է ինչ-որ կախարդական կերպով սթափեցներ Զելենսկուն: Թեև, կարծում եմ, նրան վերջնականապես ուշքի բերելը շատ դժվար կլինի ցանկացածի համար»,-հայտարարել է Զախարովան Sputnik Ռադիոյի եթերում։
Նա հավելել է, որ քարտեզը Զելենսկուն և նրա շրջապատին հստակ ցույց է տվել կորուստների մասշտաբը` բոլոր առումներով։
Հիշեցնենք՝ օգոստոսի 18–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել էր Վլադիմիր Զելենսկուն և ԵՄ երկրների ղեկավարներին: Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Օվալաձև աշխատասենյակում ցուցադրվել է Ուկրաինայի քարտեզը, որտեղ արևելյան տարածքները ներկված են եղել վարդագույն, ինչը խորհրդանշում է Ռուսաստանի վերահսկողությունը:
Ավելի ուշ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն այդ քարտեզով լուսանկար է հրապարակել։ Ինքը՝ Զելենսկին, շնորհակալություն է հայտնել Թրամփին լուսանկարի համար և հայտարարել, որ այն իր հետ կտանի Ուկրաինա։