Փաշինյանն ու Փեզեշքիանը համատեղ հայտարարություն ստորագրեցին, իսկ արտգործնախարարները՝ 1404-1406 արեգակնային տարեթվի քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր

Օգոստոս 19,2025 14:22

Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Հանրապետության միջեւ մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին: Մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համատեղ հայտարարություն ստորագրեցին: ՀՀ եւ ԻԻՀ արտգործնախարարությունների միջեւ ստորագրվեց 2025-2027թթ՝ համապատասխանաբար 1404-1406 արեգակնային տարեթվի քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր: Այնուհետեւ երկու երկրների տարբեր ոլորտների պաշտոնյաներ ստորագրեցին տնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտների միջեւ համագործակցության մասին ու փոխըմբռնման հուշագրեր:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment