ԱՄՆ-ն այլևս զե նք և գումար չի տրամադրի Ուկրաինային. Ռու բիո

Դիտում ՝ 32 264

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ իր երկիրը «այլևս զենք չի տրամադրում Ուկրաինային, այլևս գումար չի տրամադրում»։ Դրա փոխարեն զենքը կվաճառվի ՆԱՏՕ-ի կառույցների միջոցով և կվճարվի եվրոպական երկրների կողմից, Fox News-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղարը։

Ռուբիոն, մեկնաբանելով Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ուկրաինայի նախագահի և ԵՄ երկրների ղեկավարների միջև հանդիպման արդյունքները, ասել է, որ «երեք տարվա փակուղուց և լռությունից հետո առաջին անգամ որոշակի շարժում է նկատվել»։

Ավելի վաղ պետքարտուղարը նշել էր նաև, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքներին կմասնակցեն ոչ միայն եվրոպացի դաշնակիցները, այլև ԵՄ-ից դուրս գտնվող երկրները։

Բացի այդ, Սպիտակ տան հետ բանակցություններից հետո, ըստ Financial Times-ի, Ուկրաինան խոստացել է գնել 100 միլիարդ դոլարի ամերիկյան զենք «անվտանգության երաշխիք ստանալու գործարքի շրջանակներում»՝ եվրոպացի դաշնակիցների հաշվին։

Բացի այդ, Կիևը և Վաշինգտոնը կկնքեն առանձին 50 միլիարդ դոլարի գործարք՝ ուկրաինական ընկերությունների հետ համատեղ անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment