ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 6 ամսում կարգավորել է 6 պատերազմ։
«Ես բանակցություններ եմ վարել և ապահովել հարյուրավոր պատանդների ազատ արձակումը, որոնք ուղարկվել էին Իսրայել (և Ամերիկա)։ Ես ավարտել եմ վեց պատերազմ ընդամենը վեց ամսում։ Ես ոչնչացրել եմ Իրանի միջուկային օբյեկտները։ Խաղացեք հաղթելու համար կամ ընդհանրապես մի՛ խաղացեք», – գրել է Թրամփը Truth Social-ում։
Այս խոսքերը հնչել են նաև Թրամփի՝ Սպիտակ տանը եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման նախօրեին։
