https://arm.sputniknews.ru/20250818/mer-vogin-chi-karvogh-kvotrvel-samvel-karapetjani-vordinery-shnvorhavvorakan-ugherdz-en-hghel-92503691.html
Մեր ոգին չի կարող կոտրվել. Սամվել Կարապետյանի որդիները շնորհավորական ուղերձ են հղել
Մեր ոգին չի կարող կոտրվել. Սամվել Կարապետյանի որդիները շնորհավորական ուղերձ են հղել
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի որդիները շնորհակալություն են հայտնել իրենց հորը` օրինակ ծառայելու համար, թե ինչպիսին պետք է լինի հայրը, ընկերը և առաջնորդը, որը պատասխանատու… 18.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-18T21:14+0400
2025-08-18T21:14+0400
2025-08-18T21:17+0400
սամվել կարապետյան
ծնունդ
որդի
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92502640_0:413:960:953_1920x0_80_0_0_dff56368a95d28585b98e5e82fe2b2bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Մեզ չեն կարող վախեցնել, մեր սկզբունքներով էլ մենք առևտուր չենք անում։ Այս խոսքերով են գործարար, բարերար Սամվել Կարապետյանի երկու որդիները` Սարգիս և Կարեն Կարապետյանները շնորհավորել իրենց հոր 60–ամյակը։Որդիներն ընդգծել են, որ ընտանիքը Կարապետյանի կողքին է, թիմը աշխատում է, նախագծերը առաջ են գնում:Նրանք շնորհակալություն են հայտնել իրենց հորը` օրինակ ծառայելու համար, թե ինչպիսին պետք է լինի հայրը, ընկերը և առաջնորդը, որը պատասխանատու է մարդկանց համար, այլ ոչ թե ցուցադրականության։«Հանգստության, արժանապատվության և պատասխանատվության դասերի համար, երբ շուրջը շնագայլերն աղմկում են։ Թող հաջորդ տասը տարիները լինեն ստեղծարարության մասին։ Իսկ այսօր՝ երախտագիտության։ Հպարտ ենք քեզնով և սպասում ենք քեզ տանը»,–նշված է սոցցանցում հրապարակված լուսանկարի կից ուղերձում։Այսօր` ավելի վաղ, Երևանի կրկեսի վերանորոգված հարթակում՝ «Tashir Arena»–ում, «Երեխաները երեխաների համար» խորագրով բարեգործական համերգ անցկացվեց` նվիրված «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի 60-ամյակին։Սամվել Կարապետյանի ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձներ էին հղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։ՀՀ Ազգային ժողովն էլ հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը հնարավորություն է տալիս պետականացնել ՀԷՑ-ը։Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92502640_0:323:960:1043_1920x0_80_0_0_6fa16e97c51ccd265d0cee28ba45467f.jpg
սամվել կարապետյան, ծնունդ, որդի, շնորհավորանք
սամվել կարապետյան, ծնունդ, որդի, շնորհավորանք
Սամվել Կարապետյանի որդիները շնորհակալություն են հայտնել իրենց հորը` օրինակ ծառայելու համար, թե ինչպիսին պետք է լինի հայրը, ընկերը և առաջնորդը, որը պատասխանատու է մարդկանց համար, այլ ոչ թե ցուցադրականության։
«Դու այս հոբելյանական տարին մտնում ես դժվար ժամանակաշրջանում, բայց այսպես է փորձարկվում այն, ինչ դու մեզ սովորեցրել ես. դիմանալ հարվածներին, ուժեղ լինել և մնալ սառնասիրտ: Բռնաճնշումները, պիտակները և պատերը ժամանակավոր են։ Անունը, գործերը և մարդկանց վստահությունը, ում օգնել ես՝ հավերժ: Մեր ոգին չի կարող կոտրվել։ Եվ մեր կողքին գտնվող մարդիկ արդեն ապացուցել են դա. նրանք 13 ժամ ոտքի վրա կանգնեցին՝ սպասելով դատարանի որոշմանը, և ցույց տվեցին, որ մեզ չեն կարող շեղել մեր ճանապարհից»,–նշված է շնորհավորական ուղերձում։
Որդիներն ընդգծել են, որ ընտանիքը Կարապետյանի կողքին է, թիմը աշխատում է, նախագծերը առաջ են գնում:
Նրանք շնորհակալություն են հայտնել իրենց հորը` օրինակ ծառայելու համար, թե ինչպիսին պետք է լինի հայրը, ընկերը և առաջնորդը, որը պատասխանատու է մարդկանց համար, այլ ոչ թե ցուցադրականության։
«Հանգստության, արժանապատվության և պատասխանատվության դասերի համար, երբ շուրջը շնագայլերն աղմկում են։ Թող հաջորդ տասը տարիները լինեն ստեղծարարության մասին։ Իսկ այսօր՝ երախտագիտության։ Հպարտ ենք քեզնով և սպասում ենք քեզ տանը»,–նշված է սոցցանցում հրապարակված լուսանկարի կից ուղերձում։
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
ՀՀ Ազգային ժողովն էլ հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը հնարավորություն է տալիս պետականացնել ՀԷՑ-ը։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։