Զելենսկին հանդիպել է եվրոպացի առաջնորդների հետ Թրամփի հետ բանակցություններից առաջ

Զելենսկին հանդիպել է եվրոպացի առաջնորդների հետ Թրամփի հետ բանակցություններից առաջ

Երկուշաբթի առավոտյան Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություններ է անցկացրել եվրոպացի առաջնորդների հետ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատանը՝ Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ։

BBC-ն, մասնավորապես, հաղորդում է, որ դեսպանատանն սկսվել է Վլադիմիր Զելենսկու հետ «նախապատրաստական հանդիպումը»։

Ավելի վաղ լրագրողները նկարահանել էին, թե ինչպես են շենք ժամանել Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը։

Leave a Comment