Գիտենք, որ հետաքրքրություն կա․ Կրասնոդարի մարզիչ Մուսաևը՝ Սպերցյանի մասին

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը «Матч ТВ»-ի եթերում հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական ակումբները։

Չորեքշաբթի օրը Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում հաստատել էր, որ «Սաութհեմփթոնը» առաջարկ է ներկայացրել իր տեղափոխության վերաբերյալ, սակայն վերջնական որոշումը կընդունվի «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկու հետ զրույցից հետո։

— Սպերցյանը կարիերան կշարունակի «Կրասնոդարում», թե՞ հնարավոր է հեռացում։

— Այս պահին ես որևէ տեղեկություն չունեմ։ Գիտենք, որ հետաքրքրություն կա, դրանք Անգլիայի ակումբներ են։ Այս պահին նա այստեղ է, կենտրոնացած է, պատրաստ է, և այսօր թիմը խաղադաշտ դուրս կբերի որպես ավագ, — ասել է Մուսաևը «Матч ТВ»-ի եթերում։

Leave a Comment