Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Իսմայիլ Բաղայի

Իրանը ուշադիր հետևում է իր հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով տեղի ունեցող զարգացումներին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։ Բաղային ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունը Իրանի և տարածաշրջանային այլ պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի համար՝ հղում անելով քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական նկատառումներին։

Նա նշել է, որ Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը վնասակար կլինի և կավելացնի աշխարհաքաղաքական բարդությունները։

Վկայակոչելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված խաղաղության պայմանագիրը՝ նա նշել է, որ 12-րդ հոդվածը սահմանում է, որ նրանց ընդհանուր սահմանների երկայնքով օտարերկրյա ռազմական ուժեր չեն տեղակայվի։

«Մենք շատ զգայուն ենք այդ հարցի նկատմամբ, քանի որա Հայաստանն ինքն էլ գիտակցում է օտարերկրյա ուժերի ներկայության հետևանքները», – հավելել է Բաղային։

Բաղային նաև հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ բարելավելու հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ և աջակցելու Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունն ամրապնդող ցանկացած նախաձեռնության։

Leave a Comment