ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թրափի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտնեց. էլ իր խոսքում ընդգծեց.
Բանակցությունները տեղի ունեցան կառուցողական և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները հասել են Սառը պատերազմից ի վեր ամենացածր կետին, այն ժամանակ, երբ առաջնորդների միջև անմիջական շփումներ չկային։
Մենք հույս ունենք, որ կկարողանանք ԱՄՆ-ի հետ քաղաքական ոլորտում «երեկվանից վաղը» անցնել։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միմյանց առաջարկելու բան ունեն տարբեր ոլորտներում՝ սկսած տեխնոլոգիաներից մինչև Արկտիկա, հավելեց Պուտինը։
Թրամփի հետ բանակցություններից հետո հնարավոր է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը:
Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի անվտանգությունը պետք է ապահովվի, պատրաստ է աշխատել դրա վրա:
Ռուսաստանը տեսնում է Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ օգնելու ուկրաինական ճգնաժամի լուծմանը։
Ռուսաստանը անկեղծորեն հետաքրքրված է ուկրաինական հակամարտության դադարեցմամբ, ասել է Պուտինը
Ռուսաստանը հետաքրքրված է Ուկրաինայում կարգավորման երկարաժամկետ հեռանկարով:
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ողբերգություն է և մեծ ցավ Ռուսաստանի համար։
Մենք հույս ունենք, որ Կիևը չի խոչընդոտի կարգավորման գործընթացում ի հայտ եկող առաջընթացին։
Պուտինը հույս ունի, որ Ալյասկայի գագաթնաժողովից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները կդառնան հենակետ, այդ թվում՝ Ուկրաինայի ճգնաժամի լուծման համար:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև երկխոսությունը ուշացած է, անհրաժեշտ էր անցնել երկխոսության, հեռանալ առճակատումից։
Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի երկու կողմերն էլ կենտրոնացած էին արդյունքի վրա:
Պուտինը հույս ունի, որ Թրամփի հետ այսօրվա պայմանավորվածությունները կնշանավորեն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև գործնական և պրագմատիկ հարաբերությունների սկիզբը:
Պուտինն ասել է, որ Թրամփի հետ շատ լավ, գործնական շփում է զարգացրել և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին զրույցի վստահական տոնի համար:
ԱՄՆ նոր վարչակազմի գալու հետ մեկտեղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առևտուրը սկսել է աճել։
Քննարկված կոնկրետ հարցերի եւ պայմանավորվածությունների մասին նախագահները բացահայտումներ չարեցին: Ու դա հասկանալի է. արդյունքները դեռ պետք է հաստատվեն նաեւ Զելենսկու մասնակցությամբ հնարավոր եռակողմ հանդիպմանը:
Տես նաեւ https://t.me/iravunk/56397