Թրամփ. Մենք պետք է համաձայնության հասնենք։ Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ. Fox News


Միջազգային

Պուտինի հետ հանդիպումից հետո Թրամփը հասցրել է Fox News-ի հետ հարցազրույց ունենալ` բացելով որոշ փակագրեր: Ըստ ԱՄՆ նախագահի.

Մենք պետք է համաձայնության հասնենք։ Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ:

Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը հիմա կախված է Զելենսկիից և Եվրոպայից։

Թրամփն ասել է, որ չի պլանավորում նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների դեմ։

Բանակցությունները շատ լավ են անցել։ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնության հասնելու շատ մեծ հնարավորություն կա, Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումը 10-ից 10 բալով էր։

Պուտինի հետ բանակցությունների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել։

Նա խոստովանել է, որ կարող է մասնակցել Պուտինի և Զելենսկիի հետ հանդիպմանը։

Տես նաեւ https://t.me/iravunk/56398 

Ուկրաինայում հակամարտության ավարտը կարևոր նվաճում կլինի և՛ Պուտինի, և՛ Զելենսկիի համար։

Եվրոպական երկրները նույնպես պետք է «մի փոքր» մասնակցեն ուկրաինական կարգավորմանը։

Թրամփը հրաժարվել է Fox News-ի հետ խոսել այն մասին, թե որտեղ են երկու կողմերը համաձայն և որտեղ՝ ոչ։

Ռուսաստանն ունի մեծ միջուկային ներուժ, և դա պետք է հաշվի առնել։

Նա հավելել է, որ երկու քաղաքական գործիչները միշտ էլ գերազանց հարաբերություններ են ունեցել։

Ամեն դեպքում, Թրամփի այս մտքերը հաստատում են, որ Պուտինի հետ ձեռք են բերվել միանգամայն կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք հիմա պետք է առաջադրվեն Զելենսկուն:

Leave a Comment