Թրամփ. Այսօր մենք զգալի առաջընթաց ենք գրանցել


Միջազգային

Թրամեփ, ով հայտարարում էր, թե Պուտինի հետ բանակցությւնների անհաջղության դեպքում «վեր կկենա եւ կհեռանա», այդպես էլ մինչեւ բանակցությունների ավարտը չհեռացավ` Պուտինի հետ համատեղ կարճ ասուլիս տալով: Հիմնական մտքերը, որոնք հնչեցրեց ԱՄՆ նախագահն ասուլիսի իր ելույթում, հետեւյալներն են.

Այսօր մենք զգալի առաջընթաց ենք գրանցել։ Ես հեռախոսով կզանգահարեմ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և Զելենսկիին։
Ամենակարևորն այն է, որ մենք լավ հնարավորություն ունենք խաղաղության հասնելու։
Թրամփն ասաց, որ իրեն և Պուտինին հաջողվել է համաձայնության գալ ուկրաինական հարցի «շատ կետերի» շուրջ, բայց դրանցից մի քանիսի շուրջ դեռևս համաձայնություն չկա։ Ռուսաստանի հետ դեռևս համաձայնություն չկա Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի «ամենակարևոր կետի» շուրջ, բայց կողմերն ունեն «լավ հնարավորություն» համաձայնության հասնելու։
Պուտինը կցանկանար վերջ դնել այս հակամարտությանը, ինչպես նաև ես, հուսով եմ շուտով տեսնել Պուտինին։
«Դա հետաքրքիր է»,- պատասխանեց Թրամփը Պուտինի առաջարկին՝ հաջորդ հանդիպումը Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ։
Թրամփը հավելեց, որ հաջորդ անգամ «շատ շուտով» կխոսի Պուտինի հետ։
Վերջում ԱՄՆ ախագահն ավելացրեց` «Շատ շնորհակալ եմ, Վլադիմիր»։

Տես նաեւ https://t.me/iravunk/56396 

Leave a Comment