Երեկ՝ օգոստոսի 14-ին, արգենտինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն պաշտոնապես ներկայացվեց որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։
Արգենտինացին դարձավ չափահաս, և նույն օրը սկսվեց նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։ Մադրիդիյան գրանդում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Մաստանտուոնոն փոքրիկ անակնկալ մատուցեց՝ պատասխանելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին հարցին։
«Ես արգենտինացի եմ, և ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է։ Ես ուրիշ բան չունեմ ավելացնելու», — Մաստանտուոնոյի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Մաստանտուոնոյի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։ Transfermarkt-ը երիտասարդ արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։