Վայոց Ձորի մարզի Ելփինի կամրջի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու գլորվել ձորը։
Ականատեսները պատմել են,որ մեքենայի ընթացքի ժամանակ վթարային իրավիճակ է ստեղծվել, փորձել են խուսափել հարվածից ու ընկել են ձորը ։
«Մեզ պիտի խփեին, այն էլ ընկան ձորը, մոտ հիսուն մետր բարձրությունից»,-ասաց մեզ ականատեսը։
Բարեբախտաբար մեքենայում գտնվող երկու երիտասարդներն էլ մեքենայից ինքնուրույն դուրս էին եկել եւ փորձում էին բարձրանալ վերեւ։ Միայն հրաշքով կարելի էր այդ բարձրությունից ընկնել ու քերծվածքներով ազատվել։
