Սա այս իշխանության ու նրա առաջնորդի խայտառակությունն է, խարանը. Միքայել Սրբազան

«Ես ոչ մի հանցանք այս պետության առաջ չեմ արել»,-դատարանումիր ելույթում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նա ասաց՝ 50 տարի առաջ եկեղցական ասպարեզ մտնելով հակառակվել է սովետական հսկայական կայսրությանը, սովետական կայսրությունն իրեն չնստեցրեց։

«1990 թվականի հունվարի 2-ի լույսի 3-ի գիշերն ադրբեջանցիներն ինձ գերեվարեցին, սա շատ քչերը գիտեն։ Ադրբեջանցիները իմանալով, որ ես վերադառնում եմ զոհվածների թաղումից, գերեվարումից կես ժամ անց ինձ բաց թողեցին»,-ասաց Սրբազանը։

Leave a Comment