Թրամփը ընդունել է Լուկաշենկոյի հրավերը. նա ընտանիքի հետ կմեկնի Բելառուս

Դիտում ՝ 26 961

Բելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Դոնալդ Թրամփի միջև այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել, հաղորդում է բելառուսական կողմը։

Հաղորդվում է, որ նրանք քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, տարածաշրջանային թեմաներ և իրավիճակը աշխարհի թեժ կետերում, ներառյալ՝ Ուկրաինայում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։

«Լուկաշենկոն Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ, և այդ հրավերն ընդունվել է», — ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment