Ով է Նոայի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ օֆֆ փուլում — Armsport.am

ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2025/2026 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի արգելքը չհաղթահարելու պատճառով Երևանի «Նոան» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում։

Հայաստանի չեմպիոնի մրցակիցը այդ փուլում կլինի Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիան»։

Լյուբլյանայի թիմն այժմ Սլովենիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ անցկացրած 4 խաղում տանելով 3 հաղթանակ և կրելով 1 պարտություն։

Եվրագավաթների շրջանակում «Օլիմպիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում զիջել է Ղազախստանի «Կայրաթին» (1:1, 0:2), այնուհետև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ և երրորդ փուլերում հաղթել է Անդորրայի «Ինտեր Էսկալդեսին» (4:2, 1:1) և Ալբանիայի «Էգնատիային» (0:0, 2:4՝ լրացուցիչ ժամանակով)։

«Նոայի» և «Օլիմպիայի» միջև առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 21-ին Սլովենիայում, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 28-ին։

Players of NK Olimpija celebrating a goal during 2nd Leg of UEFA Conference League 2025/26 Third qualifying round match between KF Egnatia (ALB) and NK Olimpija (SLO) on August 13, 2025 in Rrogozhine, Albania. Photo by Luka Vovk / Sportida

Leave a Comment