Թրամփը կտեղեկացնի Եվրահանձնաժողովին Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին, ամենայն հավանականությամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Արիանա Պոդեստան։

«Եվրահանձնաժողովի ղեկավարը հետևում է Եվրոպայի համար կարևոր բոլոր թեմաներին, և, իհարկե, սա ( ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցությունները ) ակնհայտ հարց է, որը կարևոր է Եվրոպայի համար։ Նա մշտական կապի մեջ է եվրոպացի առաջնորդների հետ, և ընդամենը երեկ նա հեռախոսազրույց է ունեցել նախագահ Թրամփի հետ։ Մենք ենթադրում ենք, որ նախագահ Թրամփը նրան կտեղեկացնի արդյունքների մասին, բայց ես չեմ կարող հաստատել ճշգրիտ ձևաչափը և ժամանակը։ Կարծում եմ՝ դա հեռախոսազրույց կլինի, բայց ինչ վերաբերում է ժամանակին, ես մանրամասներ չունեմ», – ասել է նա։

Leave a Comment