ՀԱՄԱՍ-ը հայտնել է այն պայմանները, որոնց դեպքում պատրաստ է իր զինյալներին դուրս բերել Գազայից

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է իր զինված ուժերը Գազայի հատվածից դուրս բերելու պատրաստակամության մասին՝ իսրայելական զորքերի դուրսբերման դիմաց։ Այս մասին հայտնել է համաարաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

Կահիրեում գտնվող ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը եգիպտացի միջնորդներին է փոխանցել Գազայում հնարավոր հրադադարի համաձայնագրի իր պահանջները։ Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ պաղեստինյան շարժումը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին՝ դեպի համաձայնեցված կետեր իսրայելական բանակի դուրսբերման դիմաց։ Միաժամանակ, ՀԱՄԱՍ-ը պահանջել է իսրայելական կողմի հետ գրավոր համաձայնագրի կնքում, որը կպարունակի Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման միջազգային երաշխիքներ։

Օգոստոսի 13-ին ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը հայտարարել է, որ շարժումը ցանկանում է արագ վերադառնալ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին։

 

Leave a Comment