🎥 ՊՍԺ-ն գերկամային որակներ դրսևորեց՝ հաղթելով Տոտենհեմին և պատմության մեջ առաջին անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը

ՈuԵՖԱ-ի Սուպերգավաթի 2025 թվականի խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն և Եվրոպա լիգայի գործող գավաթակիր Լոնդոնի «Տոտենհեմը» Իտալիայի Ուդինե քաղաքի «Ֆրիուլի» մարզադաշտում հիմնական ժամանակն ավարտեցին ոչ-ոքի՝ (2:2):

Լոնդոնցիների կազմում գոլերով աչքի ընկան Միկի վան դե Վենը (39-րդ րոպե) և Քրիստիան Ռոմերոն (48-րդ րոպե): Փարիզյան գրանդի կազմում պատասխանեցին Լի Կան Ինը (85-րդ րոպե) և Գոնսալու Ռամուշը (90+4-րդ րոպե):

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին ՊՍԺ-ի ֆուտբոլիստները՝ 4:3 հաշվով:

Այսպիսով, փարիզյան ակումբը նոր մրցաշրջանը սկսում է նվաճած տիտղոսով՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթով, որն առաջինն է ակումբի պատմության մեջ:

 

Leave a Comment