Աֆրիկյան արմատներ 7-րդ դարի Անգլիայում. ԴՆԹ-ն բացահայտել է հին գերեզմանատների առեղծվածը

Վաղ միջնադարում Անգլիայում ապրած երկու մարդկանց վերջին նախնիները, ամենայն հավանականությամբ, նրանց տատիկ-պապիկներից մեկը, եղել են արևադարձային Աֆրիկայից, ինչը վկայում է ԴՆԹ-ի նոր վերլուծությունը։
Հնագետները հայտնաբերել են դեռահաս աղջկա գերեզման Քենթ կոսմության Ափդաուն գերեզմանատանը և երիտասարդ տղամարդու գերեզման Դորսեթ կոմսության Ուորթ Մեթրեյուերս գերեզմանատանը։ Մեծ Բրիտանիայի հարավում գտնվող երկու գերեզմաններն էլ թվագրվում են 7-րդ դարով՝ Հռոմեական կայսրության անկումից հետո, երբ կղզին բնակեցված էր անգլոսաքսոններով։
2022 թվականին հետազոտողները հայտնել են, որ Ափդաունում թաղված հինգ մարդու և Ուորթ Մեթրեյուերսում թաղված 18 մարդու ԴՆԹ վերլուծությունը ցույց է տվել, որ նրանց մեծ մասը հյուսիսեվրոպական կամ արևմտյան բրիտանական և իռլանդական ծագում ուներ։ Սակայն, երբ գիտնականները հաջորդականացրել են Ափդաուն գերեզմանատան 47-րդ գերեզմանի աղջկա ԴՆԹ-ն, նրանք պարզել են, որ նրա նախնիները եկել են բոլորովին այլ մայրցամաքից։
Antiquity գիտական հանդեսում հրապարակված երկու հետազոտություններում գիտնականները մանրամասնել են Ափդաուն գերեզմանատանը թաղված աղջկա և Ուորթ Մեթրեյուերս գերեզմանատանը թաղված տղայի անսովոր գենետիկական ծագումը։
Մայրական գծով փոխանցվող միտոքոնդրիալ ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ երկուսի մայրերն էլ, ըստ ամենայնի, Հյուսիսային Եվրոպայից են եղել: Սակայն նրանց աուտոսոմային (սեռը որոշելու հետ կապ չունեցող) ԴՆԹ-ն ոչ եվրոպական ծագման ակնհայտ նշաններ էր ցույց տալիս:
Նրանց նախնիները 20-40 տոկոսով արևադարձային Աֆրիկաից են եղել: Ափդաուն գերեզմանատանը թաղված աղջկա ԴՆԹ-ն նման էր ժամանակակից յորուբա, մենդե, մանդենկա և էսսան ժողովուրդների ԴՆԹ-ին:
Գիտնականները ենթադրում են, որ երկուսն էլ ունեցել են աֆրիկյան ծագում ունեցող պապիկ, հավանաբար նույն խմբերից, որոնք լքել են Աֆրիկան 6-րդ դարի կեսերից մինչև 7-րդ դարի սկիզբը:
Այն փաստը, որ այդ մարդիկ թաղվել են իրենց համայնքների հետ միասին, ըստ հեղինակների. ենթադրում է, որ իրենց ժամանակակիցները գնահատում էին նրանց:
Այս հետազոտության հեղինակները Բրիտանիայի աֆրիկյան արմատներով հռոմեական բնակիչների և 7-րդ դարում հայտնաբերված մարդկանց միջև ուղիղ ժառանգորդության գիծ չեն տեսնում: 455 թվականին գերմանական վանդալների կողմից Հռոմը թալանելուց հետո նրանք հիմնադրել են թագավորություն Հյուսիսային Աֆրիկայում: Սակայն 534 թվականին Բյուզանդական կայսրությունը նվաճել է նրանց:
«Հռոմեական դարաշրջանի վերջում Հյուսիսային Աֆրիկան նվաճվեցին բարբարոսները,- ասում է Սայերը: -Սակայն այս համատեքստում, կարծես, գլխավոր իրադարձությունը վեցերորդ դարի կեսերին (մոտ 533–535) հենց այդ հողերի բյուզանդական վերագրավումն էր:

Leave a Comment