Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին և եվրոպացի առաջնորդներին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին։

«Մենք մաղթեցինք նախագահ Թրամփին հաջողություն։ Մենք համաձայնեցինք, որ նախագահ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո նա նախ կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին։ Այնուհետև, դրանից անմիջապես հետո, նա կտեղեկացնի նաև այս նախաձեռնությանը մասնակից եվրոպական պետությունների և կառավարությունների ղեկավարներին», – ասել է Մերցը Բեռլինում Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Թրամփի հետ եվրոպացի առաջնորդների տեսակոնֆերանսից հետո։

Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլերը Թրամփի հետ զրույցն անվանել է «իսկապես կառուցողական և դրական»։

«Կա առաջընթացի հույս, կա խաղաղության հույս Ուկրաինայում», – ընդգծել է նա։

Leave a Comment