Մխիթարյանի «Ինտերը» 11-մետրանոցներով հաղթել է «Մոնցային»

«Ինտերն» ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթել է «Մոնցային»: Հանդիպման հիմնական ժամանակում գրանցվել է ոչ-ոքի՝ 2-2։

«Ինտերը» հաղթում էր, սակայն մրցակիցը 90-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը։

Միլանյան թիմի մեկնարկային կամզում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 86-րդ րոպեին։

Քրիստիան Կիվուի թիմը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին «Պանատինայկոսի» հետ։

Leave a Comment