Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ-ն հաջորդ տարի պատրաստվում են մրցակցել «Լիվերպուլի» ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի համար, գրում է իսպանական AS-ը։
Կոնատեի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Սա նշանակում է, որ հաջորդ ամռանը նա կարող է ազատ գործակալ դառնալ և առանց տրանսֆերային վճարի պայմանագիր կնքել ցանկացած ակումբի հետ, եթե մինչ այդ չերկարաձգի պայմանագիրը «կարմիրների» հետ։
Ֆրանսիացի պաշտպանը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 133 պաշտոնական հանդիպում՝ խփելով 5 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։