Aravot.am-ի տեղեկություններով` օգոստոսի 10-ին, ժամը 05․30-ի սահմաններում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Հաստատություն) տնօրենը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն առ այն, որ ժամը 02․00-ի սահմաններում տվյալ հաստատության երկրորդ հարկի պատուհանից փախուստի են դիմել իրենց կենտրոնի շահառու երկու աղջիկներ։
Գտնվելուց հետո անչափահաս աղջիկները ոստիկանությանը հայտնել են, որ ժամը 01․00-ի սահմաններում զբոսնելու նպատակով դուրս են եկել կենտրոնից, շրջել են Գյումրու տարբեր փողոցներով ու գիշերել են Բագրատունյաց օղակում։
Առավոտյան ժամը 11․30-ի սահմաններում տվյալ կենտրոնի վարսահարդարն է նկատել իրենց ու վերադարձրել կենտրոն։
Գործը քննվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: