«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
«2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը:
Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար աշխատի:
Այնպես չէ, որ ափսոսանքի զգացում ունեմ, քանի որ կարիերայիս ընթացքում յուրաքանչյուր ակումբում խաղալը եղել է իմ անձնական որոշումը»,- նշել է 36-ամյա ֆուտբոլիստը: