Ռուսաստանի համար ավելի շահավետ է շարունակել պատերազմը, քան գնալ խաղաղության. Ռուսական աղբյուր


Միջազգային

Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը գնահատում է ներկա իրավիճակը` հայտնելով.

«Ներկա պահին Կրեմլում համարում են, որ զարգացման բոլոր սցենարները հարմար են Ռուսաստանի համար: Առավելություններ կան ամենուր:

Բայց նաեւ, որ ուկրաինական ճգնաժամի տարիներին առաջին անգամ Ռուսաստանի համար ավելի շահավետ է շարունակել պատերազմը, քան գնալ խաղաղության: Այն իմաստով, որ Ռուսաստանը վճռականորեն նստել է ռազմական ռելսերի վրա և արագացրել են իրենց «ռազմական լոկոմոտիվը»: Ռազմական արդյունաբերությունը հասել է քանակական եւ որակական մի մակարդակի, որ կարող է դիմագրավել ցանկացած մարտահրավերի: Բանակը զորգանում է բոլոր մակարդակներում` հասնելով ռազմավարական եւ քանակական այն փուլի, երբ, բոլոր փորձագետների կարծիքով, կարող է հասնել Ուկրաինայի լիակատար կապիտուլյացիայի մինչև 2027 թվականը:

Այս պահին խաղաղությունն այն պայմաններով, որոնք Մոսկվան ներկայացնում էր դեռ 2022թ.-ին, դեռ մնում է ընդունելի տարբերակ, թեեւ արդեն ոչ ամենացանկալին: Բայց եթե այս փուլում էլ հնարավոր չլինի բանակցային ճեղքման հասնել, Մոսկվայի հաջորդ պայմանը խաղաղության հարցում կլինի շատ ավելի մասշտաբային` ողջ Նովոռոսիան` Դնեռպրի արեւելյան ափը, եւ, կախված կոնկրետ պահին առկա իրողություններից, միգուցե նաեւ Օդեսան:

Վաշինգտոնում եւս լավ հասկանում են առկա դինամիկան, եւ մեծ է շահագրգռվածությունը` այս պահին հասնել խաղաղության: Իհարկե, գլոբալիստները կփորձեն խափանել դրա իրականացումը: Նրանց Ուկրաինան որպես երկիր պետք չէ. դա բալաստ է, որն ուներ մեկ նպատակ և խնդիր՝ փորձել թուլացնել/ոչնչացնել Ռուսաստանը իր կյանքի գնով: Այնպես որ, դեռ ամեն ինչ վերջացած չէ»:

Leave a Comment