Ռուսական բանակը Դոբրոպոլիեի մոտակայքում 10 կմ-ով ճեղքել է ճակատը. Ուկրաինական ռեսուրս


Միջազգային

Ռուսական բանակը Դոբրոպոլիեի մոտակայքում 10 կմ-ով ճեղքել է ճակատը: Իրավիճակը կրիտիկական է Ուկրաինայի զինված ուժերի համար: Այս մասին հայտնում են ուկրաինական ԳՇ-ի համար աշխատող ռազմավերլուծական DeepState ռեսուրսը և Ուկրաինայի զինված ուժերի կամավոր Ստերնենկոն։

Ռուսական զորքերը առաջ են շարժվել Դոբրոպոլիեից արևելք՝ Կուչերով Յարի և Զոլոտոյ Կոլոդեցի մոտակայքում։

Դոբրոպոլիե-Կրամատորսկ մայրուղին կտրվել է և գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ՝ Նովովոդանոյե գյուղի տարածքում։

Այսինքն՝ շարունակվում է մի քանի օր առաջ Պոկրովսկից հյուսիս՝ Դոբրոպոլիեի և Կոնստանտինովկայի միջև սկսված հարձակումը։

Ռուսական զինված ուժերը նույնպես առաջ են շարժվում Չասի Յարի հյուսիս, հաղորդում է Deep State-ը։

Չնայած, ուկրաինական ռեսուրսն էլի «մի փոքր» նվազեցրել է ուկրաինական բանակի իրական խնդիրները: Ռուսական ուժերն արդեն օպերատիվ շրջապատման մեջ են պահում ՊոկրովսկժՄիրնոգրադ անգլոմերացիան: Դոբրոպոլիեի հատվածում ռուսներ այք քաղաքի հյուսիսային գոտում են` սպառնալով հյուսիսից աքցանավորել Միջին Դոնբասում ուկրաինական վերահսկողության այդ վերջին մեծ քաղաքը: Վերջապես, նույն ճեղքման արդյունքում ռուսները ռեալ կերպով սպառնում են Դրուժովկա-Կրամատորսկ-Սլավյանսկ հատվածի արեւմտյան թեւին, որը, ըստ էության, կարող է ավարտվել ողջ Հյուսիսային Դոնբասի շրջապատումով:

Եթե միայն Թրամփը չհասցնի «խաղաղություն հաստատել»:

Leave a Comment