Ուկրաինական միանգամայն տեղյակ աղբյուրը գրում է.
«Լոնդոնում գտնվող նախագահի «գորշ կարդինալ» Երմակին զգուշացրել են, որ եթե Զելենսկին ակտիվորեն դեմ դուրս գա Թրամփին, Ամերիկայի նախագահը կարող է հիշել, որ Զելենսկիի լիազորությունները սպառվել են, և ժողովրդավարությունը վտանգված է։
Ակնարկ այն մասին, որ ամերիկացիները լայն մեդիա արշավ կսկսեն` առաջ մղելով ոչ միայն թեման, որ Զելենսկին չունի լեգիտիմություն, այլ նաեւ, որ նա ամեն կերպ երկարացնում է պատերազմը` անձնական շահի եւ իշխանությունը պահելու համար, որի արդյունքում Ուկրաինան հսկայանան կորուստներ ունի` մարդկային եւ նյութական։ Վերջապես, Լոնդոնում Երմակին տեղեկացրել են, որ Ուկրաինային տրամադրվող ամերիկյան ռազմական և ֆինանսական օգնության աուդիտ ավարտական փուլում է, եւ դրա եզրակացությունները ԶեԵրկամին վերջնական ոչնչացման են տանում։ Եվ այս ամենի ֆոնին, Թրամփը, Մոսկվայի հետ պայմանավորվածությամբ (Վաշինգտոնի հստակ ֆիքսված շահերն ամեն դեպքում պաշտպանելու համար) վերջնականապես դուրս կգա ուկրաինական ճգնաժամից։ Այն է` ընթանում է գործընթաց, որտեղ ուկրաինական իշխանությունները, եթե անգամ Լոնդոնը մինչեւ վերջ աջակցի նրանց, անգամ ոչ-ոքի արդյունքի որեւէ շանս չունեն. կա´մ համաձակնվում են Թրամփի ամեն մի պահանջի հետ կա´մ այլընտրանքը լիակատար ջախջախումն է:
Արդյունքում. նախագահի գրասենյակի մեր աղբյուրը հայտնում է, որ Բանկովայում բոլորը պատրաստ են Դոնբասը տալ Ռուսաստանին, բայց վախենում են մի քանի բաներից։
Զելենսկին և Երմակը ցանկանում են երաշխիքներ, որ իրենց կմնա Ուկրաինան կառավարելու իրավունքի։ Բայց նման երաշխիքներ Վաշինգտոնը չի տալիս: առավելոգույնը, որ թույլ կտան ինչ-որ տեղ ապաստարան գտնել: Սա արդեն քաղաքական հարց չէ. պարզապես Թրամփն անձնապես տանել չի կարող Զելենսկուն, որը հին պատմություն է»։