Մեծ Բրիտանիան կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ․ Times

Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են Իսրայելի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածն ամբողջությամբ օկուպացնելու մտադրության, հաղորդում է Times թերթը։

Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության գոտի ստեղծելու և հետագայում այն նոր «քաղաքացիական կառավարությանը» հանձնելու համար։ Նեթանյահուն հավելեց, որ միևնույն ժամանակ Իսրայելը չի պլանավորում պահպանել վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ, բայց գործողության նպատակն է «անվտանգության գոտի» ստեղծելը։

«Մեծ Բրիտանիան քննարկում է Իսրայելի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ որպես պատասխան միջոցառումների փաթեթի մաս, այն դեպքում, եթե Բենիամին Նեթանյահուն առաջ շարժվի Գազայի լիակատար օկուպացիայի ծրագրերով», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment