Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության նոր դարաշրջանի կապակցությամբ. Ռուբիո


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հռչակագրին։


 


«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ ԱՄՆ-ը հրավիրեց Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին՝ հասնելու խաղաղության համաձայնության, որը կդադարեցնի տասնամյակներ շարունակվող հակամարտությունը։ Այս պատմական համաձայնությունը կուժեղացնի տարածաշրջանը և նոր հնարավորություններ կբացի ամերիկյան առևտրի և ներդրումների համար։ Շնորհավորում ենք երկու երկրներին խաղաղության նոր դարաշրջանի կապակցությամբ», – գրել է Ռուբիոն X- իր էջում։ 

Leave a Comment