ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտնել է, որ Փաշինյան-Թրամփ հանդիպմանը 3 կարևոր փաստաթուղթ է ստորագրվել.
««Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին փաստաթղթով այն ԱՄՆ-ի կողմից ամենաբարձր ճանաչմանն է արժանանում։
Երկրորդը վերաբերում է էներգետիկային՝ ԱՄՆ-ն համագործակցելու է ՀՀ-ի հետ էներգետիկ անվտանգության ոլորտում։
Երրորդը վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին ու արհեստական բանականությանը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
