Որևէ թուղթ, որևէ պայմանավորվածություն, որ իր մեջ չի ներառում մեր հիմնարար իրավունքների վերականգնումը, մեզ համար ընդունելի լինել չի կարող. Լիաննա Պետրոսյան 

Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր՝ ուշ երեկոյան, իշխանությունը «կտոնի հաղթանակ», ընդդիմությունը «կսգա պարտություն», ԱՄՆ-ն աշխարհին կբերի «հերթական խաղաղություն»-ը, Ռուսաստանը կգուժի հերթական «դավաճանության» մասին նախկին Խորհրդային Միության տարածքում, բայց դրանից ոչինչ չի փոխվի մեր կյանքում։

Ոչ ոք չի հիշի մեզ, ոչ ոք չի փորձի վերականգնել արդարությունը։ Կլինի պաթոս,  չափից շատ պաթոս, բայց՝ կանցնի մի քանի օր, բոլորը կանցնեն իրենց գործին, կմնանք կրկին մենք՝ մեր հույզերով, մեր խնդիրներով, մեր կորսված հայրենիքի կարոտով:

Բոլորի աչքի առաջ, բոլորի լռելյայն համաձայնությամբ մենք կորցրեցինք մեր հազարամյա հայրենիքը, մեր բնօրրանը, մեր տները, մեր Սրբությունները…

Որևէ թուղթ, որևէ պայմանավորվածություն, որ իր մեջ չի ներառում մեր հիմնարար իրավունքների վերականգնումը, մեզ համար ընդունելի լինել չի կարող:

Մենք խոսելու ենք, մենք գործելու ենք, քանզի մենք ունենք նպատակ, որի համար դեռ պայքարելու ենք երկար, շա՜տ երկար, բայց վերջում ունենալու ենք հաղթանակ, քանզի մեզ համար այլընտրանք գոյություն չունի:

Հույս, Կամք և Նպատակ բոլորիս:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment