Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության օրակարգը։ Այս մասին գրել է Ալիևի պաշտոնական կայքը։
Ադրբեջանի ղեկավարը հանդիպել է Վիտկոֆի հետ՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում։ Հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում։
«Հանդիպման ժամանակ նշվել է, որ նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, լավ հնարավորություն է ստեղծում քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգը և տարածաշրջանային հարցերը։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարթությունում համագործակցության զարգացման հեռանկարների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և տարածաշրջանում խաղաղության օրակարգի վերաբերյալ», – նշվել է հայտարարության մեջ։