Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել եզրափակիչ:

Կիսաեզրափակչում Խաչանովը 6:3, 4:6, 7:6 հաշվով պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին:

Խաչանովը 16-րդ հաղթանակն է տարել թոփ-10-ի թենիսիստների դեմ պայքարում, իսկ ATP մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել 11-րդ անգամ: 29-ամյա թենիսիստի համար սա կլինի երկրորդ եզրափակիչը «Մասթերս» շարքի մրցաշարերում։ Նախորդ անգամ հայ թենիսիստը 2018-ին Փարիզում դուրս է եկել եզրափակիչ, որտեղ հաղթել է Նովակ Ջոկովիչին:

Օգոստոսի 8-ին կայանալիք եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 7-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Բեն Շելթոնի հետ:

Leave a Comment