Ballon d’Or 2025․ տարվա լավագույն մարզչի հավակնորդները — Armsport.am

France Football հեղինակավոր ամսագիրը հրապարակել է Յոհան Կրուիֆի անվան մրցանակի հավակնորդների ցուցակը։ Այս մրցանակը շնորհվում է տարվա լավագույն ֆուտբոլային մարզչին և հանձնվում է «Ոսկե գնդակի» պաշտոնական արարողության ընթացքում։

2025 թվականի մրցանակի համար առաջադրվել են հետևյալ մարզիչները․

  • Անտոնիո Կոնտե («Նապոլի»)
  • Լուիս Էնրիկե (ՊՍԺ)
  • Հանս-Դիտեր Ֆլիկ («Բարսելոնա»)
  • Էնցո Մարեսկա («Չելսի»)
  • Առնե Սլոթ («Լիվերպուլ»)

2025 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կկայանա սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում։

Հիշեցնենք, որ 2024 թվականին France Football-ի վարկածով տարվա լավագույն մարզիչ էր ճանաչվել Կառլո Անչելոտին, որն այդ ժամանակ գլխավորում էր Մադրիդի «Ռեալը»։

Leave a Comment