NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Սպիտակ տան ղեկավարից, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ և պետքարտուղար Ջ.Դ. Վենսից և Մարկո Ռուբիոյից բացի, զրույցին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի առաջնորդները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Զելենսկին։ Ենթադրվում է, որ եվրոպացի ներկայացուցիչները չեն մասնակցի հանդիպումներին։

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Պուտինի միջև բանակցությունները շատ արդյունավետ է անվանել և նշել է, որ գրանցվել է մեծ առաջընթաց:

Leave a Comment