«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։
«Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։
Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Նա բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» նախամրցաշրջանային պատրաստության բոլոր 5 ընկերական հանդիպումները։
Ակումբն օգոստոսի 9-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնի անգլիական «Բորնմութի» հետ։