Սոն Հին Մինը ռեկորդային արժեքով տեղափոխվեց ՄԼՍ — Armsport.am

Հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը տեղափոխվել է ամերիկյան «Լոս Անջելես» ակումբ։ Այս մասին հայտնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։

33-ամյա ֆուտբոլիստը շուտով կմիանա իր նոր թիմին։ Նրա հետ կնքվել է պայմանագիր մինչև 2027 թվականը՝ երկարաձգման հնարավորությամբ մեկ կամ երկու տարով՝ մինչև 2028 կամ 2029 թվականը։

Ըստ ԶԼՄ-ների՝ տրանսֆերի արժեքը կազմել է 22 միլիոն եվրո։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ Սոն Հին Մինի շուկայական արժեքը ներկայումս 20 միլիոն եվրո է։ Նրա պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ուժի մեջ էր մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

«Տոտենհեմում» Սոնը հանդես է եկել 2015 թվականից՝ մասնակցելով 454 խաղի, խփելով 173 գոլ և կատարելով 101 գոլային փոխանցում։ Լոնդոնյան ակումբի կազմում նա նվաճել է մեկ տիտղոս՝ հաղթելով Եվրոպայի Լիգան 2024/25 մրցաշրջանում։

Մինչ «Տոտենհեմը»՝ Սոնը խաղացել է գերմանական «Բայեր Լևերկուզեն» և «Համբուրգ» ակումբներում։ Հարավային Կորեայի հավաքականի կազմում նա խփել է 51 գոլ։

Leave a Comment