Սումիի մարզ վերադառնալու ճանապարհին զրուցեցի նախագահ Թրամփի հետ։ Այս զրույցը կայացավ այն բանից հետո, երբ նախագահ Թրամփի ներկայացուցիչ Ստիվեն Ուիթքոֆը այցելեց Մոսկվա․ տելեգրամյան ալիքի միջոցով տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր ընդհանուր դիրքորոշումը գործընկերների հետ լիովին հստակ է․ պատերազմը պետք է ավարտվի։ Եվ դա պետք է լինի արդար ավարտ։ Զրույցին մասնակցեցին նաև եվրոպական առաջնորդները, և ես շնորհակալ եմ նրանցից յուրաքանչյուրին աջակցության համար։ Մենք քննարկեցինք այն, ինչ բարձրաձայնվել էր Մոսկվայում։
Ուկրաինան անպայման կպաշտպանի իր անկախությունը։ Մեզ բոլորիս անհրաժեշտ է երկարատև և հուսալի խաղաղություն։ Ռուսաստանը պետք է ավարտի այն պատերազմը, որը հենց ինքն էլ սկսել է։ Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում են Ուկրաինային», – գրել է Ուկրաինայի նախագահը։