Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ խոսել է իր նշանակման մասին։
«Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի: Այս պահին ժամանակն է համատեղելու ուժերը: Ես կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ»,- Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Մելիքյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է հոլանդացի Ջոն վան՛տ Սխիպին։